BBC-ի տեղեկացմամբ` Սլովենիայում կայացած միասեռ ամուսնությունները օրինականացնելու և միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու վերաբերյալ հանրաքվեում բնակչությունը դեմ է քվեարկել: Ընտրողների ավելի քան 63% -ը դեմ է նման ամուսնություններին: Նշենք, որ այս տարվա մարտին Սլովենիայի խորհրդարանը հաստատել էր միասեռ ամուսնությունների օրինականացումը, սակայն ընդիմադիրները կարողացել էին հասնել այն բանին , որ այդ հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացվի: Պահպանողական ընդդիմությունը հատկապես դեմ է համասեռամոլ զույգերին երեխաներ որդեգրելու իրավունք տալուն: << Հանրաքվեի արդյունքը հաղթանակ է մեր երեխաների համար>>-հայտարարել էին հանրաքվեի կողմնակիցները: Վերլուծաբանների կարծիքով այս հանրաքվեի արդյունքը վկայում է եվրոպական երկրների միջև գոյություն ունեցող մշակութային տարաձայնությունների մասին: Հետզհետե Արևմտյան Եվրոպան սեռական փոքրամասնություններին ավելի շատ ազատություններ է տալիս, մինչդեռ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները դեմ են հանդես գալիս դրան: Սլովենիայի բնակչության մեծ մասը կաթոլիկ է: Երկրի պահպանողականներին աջակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Նա սլովենացիներին կոչ էր արել պաշտպանել ավանդական ընտանեկան արժեքները: Սակայն միասեռ ամուսնությունների կողմնակիցները շարունակելու են պայքարը: Այդ մասին հայտարարել են Միավորված ձախ կուսակցության անդամները, ովքեր միասեռ զույգերի ամուսնությունները օրինականացնող օրենքը առաջարկել էին խորհրդարանի քննարկմանը: 2012թվականին կայացած հանրաքվեի ժամանակ ևս սլովենացիները մերժել էին միասեռ ամուսնությունների օրինականացումը: