Ռուսաստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի տեղեկացմամբ`Սիրիայում << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները սկսել են զանգվածաբար լքել իրենց դիրքերը, որի պատճառով խմբավորման ղեկավարությունը համընդհանուր զորահավաք է հայտարարել երկրի մի քանի նահանգներում: Մոբիլիզացնում են բոլոր տղամարդկանց` սկսած 14 տարեկանից: Իսլամիստ հրամանատարները մարդկանց ստիպում են ծառայել` սպառնալով սպանել նրանց ընտանիքի անդամներին: Գլխավոր շտաբի տվյալներով Սիրիայում կռվող իսլամական ահաբեկչական տաբեր խմբավորումների միջև խորանում են հակասությունները տարածքների և ֆինանսների հոսքի վերահսկման համար: Վերջերս << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները երեք ահաբեկչություն էին իրականացրել << Ան Նուսրայի ճակատ>> խմբավորման հրամանատարների դեմ: << Ան Նուսրայի ճակատ>> խմբավորումը Ալ Քաիդային մասնաճյուղն է Սիրիայում: