Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` երկարատև բանակցություններից հետո <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում ազատ են արձակել ևս 37 ասորի քրիստոնյաների: Ասորի համայնքի ներկայացուցչի խոսքով ազատ արձակված գերիները ` հիմնականում կանայք բարեհաջող հասել են Թել Թամարե քաղաքը: Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Սիրիայի հյուսիսում քրիստոնեաբնակ գյուղերը գրավելուց հետո գերևարել են 250 ասորի քրիստոնյաների: Հոկտեմբերին իսլամիստները ազատ էին արձակել 50 քրիստոնյաների: Ներկայումս գերության մեջ են մնում առնվազն 168 ասորիներ: Իսլամիստ ահաբեկիչները քրիստոնյաներին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում: Յուրաքանչյուրի համար 50 հազար դոլար: