Սիրիայի կառավարական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ իսլամիստ գրոհայիններից ազատագրել է Էլ-Կարյաթեին քաղաքը, որտեղ նախկինում քրիստոնյաներ էին բնակվում: Քաղաքը գտնվում է Հոմս նահանգի հյուսիս արևմուտքում` վերջերս ազատագրված Պալմիրա հինավուրց քաղաքից 100կմ հեռավորության վրա: Իսլամիստները քաղաքը գրավել էին անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ավերել էին քրիստոնեական տաճարը, մանապատժի ենթարկել խաղաղ բնակիչների, իսկ մի քանի հարյուր բնակչի էլ, որոնց մեծ մասը քրիստոնյա է, գերության են տարել: Էլ-Կարյաթեին քաղաքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ իսլամիստ գրոհայինների համար: