Հռոմի Պապի կարգադրությամբ Վատիկանի մոտակայքում գիշերող անօթևանների համար բացվել է բժշկական շտապ օգնության կենտրոն, որը գտնվում է սուրբ Պետրոսի հրապարակում: << Փողոցներում ապրող մարդիկ բժշկական որակյալ օգնության խիստ կարիք ունեն: Այս կենտրոնում անօթևանները կարող են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և անցնել բժշկական մանրակրկիտ հետազոտություն: Անձնակազմը բաղկացած է Վատիկանի բժիշկներից, ինչպես նաև կամավոր բուժքույրերից և բժիշկներից, ովքեր աշխատում են Հռոմի հիվանդանոցներում>-ասել էր գթասրտության պապական ծառայության ղեկավար, կարդինալ Կրաևսկին: