Hollywood Reporter ամսագրի տեղեկացմամբ`ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը սկսում է <<Էդգարդո Մորտարիի առևանգումը >> ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Նկարահանումները սկսվելու են 2017 թվականի սկզբին, իսկ կինոնկարը էկրան կբարձրանա հաջորդ տարի: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Կինոնկարի սցենարը գրել է Թոնի Կուշները, իսկ գլխավոր հերոսներից մեկի` Հռոմի Պիոս 9-րդ Պապի դերը խաղալու է բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսը: Ֆիլմի սցենարը հիմնված է պատմաբան Դևիդ Կյորտցերի ուսումնասիրության վրա,որում նկարագված են1858 թվականին իտալական Բոլոնիա քաղաքում տեղի ունեցած դեպքերը: Հրեա 6-ամյա Էդգարդոյին կաթոլիկ եկեղեցում գաղտնի մկրտում է նրա դայակը, որից հետո ոստիկանությունը երեխային վերցնում է ծնողներից և ուղարկում Հռոմ, որտեղ տղան դաստիարակվելու էր մկրտված հրեաների համար նախատեսված հատուկ վանքում: Այդ ժամանակվա օրենքներով հրեա ծնողները իրավունք չունեին դաստիարակելու քրիստոնյա երեխաների, նույնիսկ իրենց սեփական երեխային: Փոքրիկ Էդգարդոյի առևանգումը առաջացրել էր հասարակության վրդովմունքը , սական Պիոս 9-րդ Պապը մերժել էր տղային ընտանիք վերադարձնելու պահանջները:,Երկար տարիներ ծնողները փորձում էին որդուն վերադարձնել, սակայն անհաջող: Այդ ընթացքում Էդգարդոն համոզված կաթոլիկ է դառնում, քահանա է ձեռնադրվում և ստանում Պիոս անունը: Նա հրաժարվում է հանդիպել հրեա ծնողների հետ: Էդգարդո Մորտարին ապրում է 88 տարի և հավատարմորեն ծառայում Կաթոլիկ եկեղեցուն: