Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս, Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է Բրյուսելում ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին: << Վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում ենք վիրավորների համար, աղոթում ենք զոհվածների հարազատների, մտերիմների համար: Միայն Աստված կարող է մխիթարել նման վշտի ժամանակ>>-ասել է Ս. Ռյախովսկին: