Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիա-յակովիտյան եկեղեցու պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել էր Սիրիայում տիրող իրավիճակը: Լավրովը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է թույլ չտալ կրոնական հողի վրա հնարավոր պառակտումը: << Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարբեր կրոնների հետևորդների միջև երկխոսությանը, անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի այդ տարածաշրջանում կանխենք կրոնական հողի վրա հնարավոր պառակտումը: Սիրիայի իրավիճակը խիստ մտահոգող է, մեզ հարազատ Սիրիայի ժողովուրդը տառապում է: Սակայն վտանգավոր իրավիճակում են նաև Լիբիան, Եմենը, Իրաքը>>-ասել էր նախարարը: Նրա խոսքով`<< Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և այլ խմբավորումների կատարած դաժանությունների և բարբարոսությունների արդյունքում տուժում են բոլոր կրոնների հետևորդները: <<Մենք խիստ մտահոգ ենք Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի համար: Մերձավոր Արևելքը քրիստոնեության բնօրրանն է, քրիստոնյաները այդ հողում ապրել են երկու հազար տարուց ավելի: Անհրաժեշտ է ամեն բան անել պահպանելու և թույլ չտալ խախտվելու այդ տարածաշրջանի քաղաքակրթությունը: