Christian Today-ի տեղեկացմամբ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին ամերիկյան Քենտուկի նահանգի Վիլյամսթաուն քաղաքում բացվելու է քրիստոնեական թեմատիկ զբոսայգի: Գլխավոր ատրակցիոնը դառնալու է Նոյի տապանի 47 մետրանոց կրկնօրինակը: Հայտնի է դարձել, որ զբոսայգու տնօրինությունը սպասարկող անձնակազմ ընտրելու է բացառապես քրիստոնյաներից և աշխատանքի ընդունվող անձը պետք է ստորագրի դիմումը, որում նշված է, որ ինքը Քրիստոսին ընդունում է որպես Տեր և Փրկիչ: Դիմում ստորագրելը աշխատանքի ընդունվելու պարտադիր պայման է, հակառակ դեպքում չի էլ քննարկվի աշխատանքի ընդունվողի թեկնածությունը: Այս մասին հայտնել է թեմատիկ զբոսայգու կառուցման նախաձեռնող, քրիստոնյա ծառայող Քեն Հեմը: Նրա խոսքով հարանվանական սահմանափակումներ չեն լինելու, աշխատանքի կընդունեն կաթոլիկների, բողոքականների, բապտիստների և այլ հարանվանությունների հետևորդների: