Իտալական Corriere della Sera թերթի համաձայն Հռոմի Պապը անդրադառնալով Ռուս ուղղափառ եկեղեցուառաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ առաջիկա հանդիպմանը` ասել է.<<Պետք է կամուրջներ կառուցել, քայլ առ քայլ, մինչև կարողանանք սեղմել հակառակ կողմում կանգնածների ձեռքերը: Չնայած կամուրջները երկար ժամանակում են կառուցվում, սակայն օգնում են հասնել խաղաղության>>: Ֆրանցիսկ I-ի խոսքով Ռուսաստանի և Վատիկանի գնահատականները և կարծիքները հաճախ են համընկնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նույն վերաբերմունքն ունեն <<արաբական գարնան>>, Իրաքում պատերազմ սանձազերծելու հարցերում: << Մոսկվայի և Վատիկանի կարծիքով դա Արևմուտքի կողմից կատարված լուրջ սխալ է, որի համար թանկ ենք վճարելու դեռևս երկար ժամանակ>>-ասել էր Պապը: Նշենք, որ փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի օդանավակայանում կայանալու է Ֆրանցիսկ I-ի և Պատրիարք Կիրիլի հանդիպումը: