Վատիկանում կայացած հոգևորականների համաշխարհային ժողովի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել միասնական ամսաթիվ ընդունել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշելու համար: <<Դեռևս Պողոս VI Պապի ժամանակ եկեղեցին պատրաստ էր մեկ ամսաթիվ ընդունել Հարության տոնի համար, որպեսզի հրաշափառ այդ տոնը նույն օրը նշեն և Հռոմում, և Կոստանդնուպոլսում և Մոսկվայում>>-հայտարարել էր Պապը: Նրա խոսքով կաթոլիկ եկեղեցին պատրաստ է հրաժարվել ներկայումս Հարության տոնի հաշվարկման մեթոդից: Նշենք, որ անցյալ տարի նոյեմբերին Վիեննա կատարած այցի ժամանակ Ղպտի եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը քրիստոնեական եկեղեցիներին կոչ էր արել Հարության տոնը նշել նույն օրը: Պատրիարքը այդ առաջարկությամբ նամակ էր ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: