Christian Today-ի տեղեկացմամբ`Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Լահորում ավելի քան 500 երիտասարդ և պատանի մուսուլմաններ ցույց էին կազմակերպել, իրենց աջակցությունը հայտնելու հալածվող քրիստոնյաներին: Բողոքի ակցիան նախաձեռնել էր Պակիստանի ոչ կառավարական, երիտասարդական<< Բարքադ>> կազմակերպությունը: Երիտասարդները պահանջել էին դադարեցնել ցանկացած խտրականություն կրոնական փոքրամասնությունների հանդեպ`մասնավորապես դադարեցնել քրիստոնյաներին 2-րդ կարգի մարդիկ անվանելը: Դրա փոխարեն երիտասարդները առաջարկել էին քրիստոնյաներին անվանել <<Մասիխ>>, այսինքն Մեսիայի ժողովուրդ: << Կարևոր է աշխատել փոքրամասնությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի և մտածելակերպի փոփոխության ուղղությամբ, անհրաժեշտ է, որ հասարակության մեջ նրանց հարգեն և պաշտպանեն>> -ասել էր ակցիային մասնակցող Պակիստանի միակ քրիստոնյա սենատոր Կամրան Միխաիլը : <<Բարքադ >> կազմակերպության գործադիր տնօրեն Սաիխ Շահինը հայտարարել էր.<<Այսօր մենք դրեցինք սոցիալական փոփոխությունների և ներդաշնակ հարաբերությունների հիմքերը: Երիտասարդները երդվել են դառնալ այդ փոփոխությունների տարածողները>>: