Պակիստանի խորհրդարանը բանաձև է ընդունել, համաձայն որի միայն քրիստոնյաների համար Հարության տոնը հանգստյան օր է հայտարարվում: Կրոնական փոքրամասնությունների իրավապաշտպաններից ոմանք ողջունել են այս որոշումը, մյուսներն էլ նշել են, որ անհրաժեշտ է նաև երաշխավորել բոլոր կրոնների հետևորդների հավասար իրավունքները և կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանելու համար: Պակիստանի <<Արդարություն և խաղաղություն>> հանձնաժողովի համակարգող Քաշիֆ Ասլեմը հայտարարել էր.<<Այդ որոշումը պատմական է Պակիստանի փոքրամասնություններին որպես երկրի իրավահավասար քաղաքացիներ ճանաչելու տեսանկյուից: Մենք գնահատում և ողջունում ենք այդ ուղղությամբ կառավարության ջանքերը>>: Իսկ կաթոլիկ քահանա Աֆթաբ Ջեյմս Պոլի կարծիքով կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: <<Կառավարությունը պետք է երաշխավորի կրթության, հավատքի ազատությունը և կառավարությունում իրենց ներկայացուցիչները ունենալու փոքրամասնությունների իրավունքը>>-հայտարարել էր կաթոլիկ հոգևորականը: