The Washington Times թերթի համաձայն ամերիկյան հետազոտական LifeWay Research կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ քրիստոնյաների համար ԱՄՆ-ում բնակվելը ավելի ու ավելի անհարմարավետ է դառնում: Ամերիկացիների 63%-ի կարծիքով ԱՄՆ-ում քրիստոնյաները բախվում են աճող անհանդուրժողականության հետ, իսկ կրոնական ազատությունը նվազել է: Մեծացել է այն ամերիկացիների թիվը, որոնց կարծիքով <<քրիստոնյաները շատ են բողոքում>> իրենց հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքից: Ուսումնասիրությունը կատարվել էր անցյալ տարվա աշնանը, հարցումներին մասնակցել էր 1000 մարդ երկրի ամբողջ տարածքում: The Washington Times-ը նշել էր, որ հարցումները անցկացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ միասեռ ամուսնությունները օրինականացվել են բոլոր նահանգներում: << Այդ որոշումը ավելի էր բորբոքել վիճաբանությունները այն մասին, թե որտեղ է ավարտվում կրոնական ազատությունը և սկսվում խտրական վերաբերմունքը>>-գրել է թերթը: Հոդվածում նշված է նաև, որ երկրի մի քանի նահանգներում արդեն փորձում են պաշտպանել հավատացյալների զգացմունքները: Նոր օրենքներ են ընդունում, որոնք վերականգնում են կրոնական ազատությունը: Սակայն սեռական փոքրամասնությունները կատաղի դիմադրություն են ցուցաբերում այդ օրենքների ընդունմանը` հայտարարելով որ այդ օրենքները խտրական են: Մի քանի նահանգներում բիզնես միությունները կոշտ վերաբերմունք էին դրսևորել նման օրենքների ընդունման դեմ: Հենց այս պատճառով վերջերս Ջորջիա նահանգի նահանգապետը արգելել էր այն օրինագիծը, որը թույլ կտար հոգևորականներին չպսակադրել միասեռ զույգերին, իսկ կրոնական կազմակերպություններին հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: