Ամերիկյան հայտնի Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում է Մարիամ Մագդաղենացու կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանել:Այս մասին գրել է The Hollywood Reporter ամսագիրը: Կինոընկերության ներկայացուցիչներ Պիտեր Կույավսկին և Ռոբերտ Վոլակը հայտարարել են, որ ֆիլմի թեման կհետաքրքրի հանդիսատեսի լայն լսարանի: Դեռևս պարզ չի, թե ֆիլմը ինչպես են անվանելու: Կինոնկարի ռեժիսորը Գարթ Դևիսն է, սցենարը գրելու են Հելեն Էդմունդսոնը և Ֆիլիպ Գոսլետը: Կինոնկարի պրոդյուսերներ Իեն Կենինգը և էմիլ Շերմանը The Hollywood Reporter–ին տված հարցազրույցում հայտարարել են.<<Մարիամ Մագդաղենացու կյանքը և գործունեությունը դեռևս պատշաճ ձևով չի ներկայացվել էկրաններին, այնպես որ մենք անհամբերությամբ ենք սպասում ֆիլմի ստեղծման աշխատանքներին և հուսով ենք, որ պատմական հետաքրքրաշարժ իրադարձությունների մասին պատմող կինոնկարը լայն ընդունելության կարժանանա հանդիսատեսի մոտ>>: