Christian Post-ի համաձայն` իսլամական բանտից ազատված երեք իրաքցիներ պատմել են այն սարսափների մասին, որոնք վերապրել են այդ բանտում: Տեղեկանալով , որ իսլամիստ գրոհայինները պատրաստվում են մահապատժի ենթարկել Իրաքի հյուսիսային Խավիջա քաղաքի մոտ գտնվող բանտում պահվող բանտարկյալներին, քուրդ զինյալները ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ ազատեցին ավելի քան 70 բանտարկյալի: Այդ բանտում իսլամիստները պահում էին Իրաքի ոստիկանության նախկին աշխատակիցների: Նախկին բանտարկյալները պատմել են իսլամիստ գրոհայինների կողմից կիրառվող սարսափելի կտտանքների մասին: Նրանց խոսքով բացի ֆիզիկական տանջանքներից գերիներին ստիպում էին դիտել մահապատիժների տեսաերիզներ, օրը 5 անգամ աղոթել և կարդալ <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից պատրաստված գրականությունը: Ազատված գերիներից մեկի`նախկին ոստիկան Սաադ Հալաֆ Ալիի խոսքով մահապատժի գիշերը բանտարկյալներից շատերը լալիս էին, երբ հանկարծ լսվեց ուղղաթիռի ձայնը: Մի քանի րոպե անց բանտախցի դուռը
բացում է քուրդ զինվորը և ասում. <<Մի վախեցեք, մենք եկել ենք ձեզ ազատելու>>: