Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը նախորդ տարի Սուրբ Գիրքը թարգմանել է 50 լեզուներով, որոնցով խոսում է 160 միլիոն մարդ: Առաջին անգամ Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը հասանելի է դարձել Եթովպիայի, Ուգանդայի, Ինդոնեզիայի, Չադի և այլ երկրների 11 բարբառներով: Բացի դա Աստվածաշունչ և Նոր Կտակարան են հրատարակվել խուլ համրերի համար Հայաստանի, Նիդեռլանդների, Շրի Լանկայի և Կոստա Ռիկայի բարբառներով: Ընկերության լեզվաբանները սկսել են 28 լեզուներով Սուրբ Գրքի ամբողջական կամ մասնակի թարգմանության աշխատանքները: Այդ լեզուներով խոսում է 33 միլիոն մարդ: Աստվածաշնչյան միացյալ ընկերության աշխատակիցները ձեռնարկել են նաև արդեն գոյություն ունեցող թարգմանությունների վերանայման աշխատանքները: <<Մեր ընկերությունը ցանկանում է ավելին անել, որպեսզի բազմաթիվ մարդկանց և համայնքների կյանքը վերափոխվի Աստծո խոսքի զորությամբ>>-հայտարարել է ընկերության թարգմանության հարցերով ղեկավար Ալեքսանդր Շվեյցերը: Տեղեկացնենք, որ Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը միջազգային քրիստոնեական կազմակերպություն է, որը միավորում է Աստվածաշնչյան ազգային ընկերությունները: Կազմակերպությունը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1946 թվականին: Ներկայումս կազմակերպության կազմում կա ազգային 114 ընկերություն: Աստվածաշնչյան միացյալ ընկերությունը միջհարանվանական կազմակերպություն է, որի աշխատանքներին մասնակցում են բողոքական, կաթոլիկ, ուղղափառ կազմակերպություններ: ԸՆկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Անգլիայի Ռեդինգ քաղաքում: