Վատիկանում ավարտվել է Մայր Թերեզայի սրբացման նախապատրաստական գործընթացը, որի վերաբերյալ փաստաթղթերը արդեն հանձնել են Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի <<Malayala Manorama>> թերթը` վկայակոչելով Վատիկանի աղբյուրներին: Ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա փետրվարին Պապը կարդինալների խորհուրդ կհրավիրի, որպեսզի պաշտոնապես որոշվի Մայր Թերեզային սրբերի շարքին դասելու արարողության օրը: Հնդկաստանի կաթոլիկ առաջնորդները Հռոմի Պապին խնդրել են հնարավորինս արագացնել սրբացման հետ կապված գործընթացը: