Reuters-ի տեղեկացմամբ` Մալիի Տոմբուկտու քաղաքում երեք մարդ է զոհվել քրիստոնեական ռադիոկայանի վրա կատարված հարձակման հետևանքով: Զոհվածներից երկուսը քրիստոնյաներ են` ռադիոծրագրերի գլխավոր խմբագիր Ամար Օմարը և նրա օգնականը, իսկ երրորդ զոհը հայտնի մուսուլման ակտիվիստ Աբդելքարիմ Ագ Ալ-Հաիրն է: Քաղաքի անվտանգության ուժերի կարծիքով հարձակումը իրականացրել են իսլամիստ գրոհայինները, որոնց նպատակն է բախումներ առաջացնել մուսուլման և քրիստոնյա համայնքների միջև: Ներկայումս հետաքննություն է սկսվել, որոնում են հանցագործներին: Նշենք, որ 2012թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող իսլամիստ գրոհայինները գրավել էին Մալիի հյուսիսային շրջանը և հաստատել իրենց իշխանությունը: Տեղի բնակչության մեծ մասը` այդ թվում քրիստոնյաները հեռացել էին իրենց բնակավայրերից: 2013 թվականին ֆրանսիական զինուժի իրականացրած գործողությունների արդյունքում իսլամիստների կողմից բռնազավթված տերիտորիայում հսկողությունը վերադարձվեց Մալիի կառավարությանը: Սակայն իսլամիստ գրոհայինները պարբերաբար հիշեցնում են իրենց մասին` իրականացնելով ահաբեկչություններ: