Հոկտեմբերի 27-ին 50 տարեկան հասակում վախճանվել է ТБН-Россия հանրային հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինը: Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, հավատարիմ քրիստոնյա, սիրող ամուսին և հայր: Իգոր Նիկիտինը տարիներ շարունակ իր ուժերը ներդրել է ամբողջ աշխարհում Աստծո Խոսքի տարածմանը: Նրա կյանքն ամբողջությամբ Աստծո գործին ծառայելու հրաշալի օրինակ է: Իգոր Նիկիտինը աջակցում էր բարեգործական կազմակերպություններին, օգնում թմրամոլների և գինեմոլների վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, հասարակության մեջ նախկին կալանավորների ադապտացմանը: Նրա ղեկավարած թիմն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում քրիստոնեական հեռահաղորդակցության համաշխարհային դաշտում: TBN Armenia-ի աշխատակազմը իր խորը ցավակցությունն է հայտնում Իգոր Նիկիտինի մահվան կապակցությամբ: Իգոր Նիկիտինի լուսավոր հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: