Սեպտեմբերի 29-ին լույս է տեսնելու միջազգային հեղինակավոր ավետարանիչ Բիլլի Գրեհեմի նոր գիրքը`<<Որտեղ եմ ես. երկինքներ, հավիտենականություն և կյանք սահմաններից դուրս>>: Գրքում Գրեհեմը կիսվում է անցյալի, ապագայի և իրական հավերժության մասին իր մտքերով, պատասխանում է ճշմարտության, սիրո, ապագայի հանդեպ համոզվածության հարցերին` ուսումնասիրելով, թե դրանց մասին ինչ է ասում Աստվածաշունչը: << Բիլլի Գրեհեմը հնարավոր է, որ այլևս չքարոզի մեծ դահլիճներում, սակայն դուք այս գրքում կզգաք թե ինչպես է նրա սիրտը բաբախում համոզվածությամբ, որ հավիտենականությունը անցկացնելու է Հիսուս Քրիստոսի հետ: Նա կոչ է անում մեզ բոլորիս վերանայել հավիտենականության նկատմամբ մեր հույսերը>>-ասված է գրքի մասին ներկայացված նախաբանում: