Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում <<Հանուն կյանքի, հանուն կանանց, հանուն ընտանիքի>>կարգախոսի ներքո բազմահազարանոց քայլերթ էր անցկացվել: Միջոցառումը կազմակերպել էր <<Հանուն կյանքի>> ուսանողական միությունը: Մասնակիցները քայլերթը սկսել էին Միաբանության զբոսայգուց, անցել էին քաղաքի փողոցներով և երթը ավարտել Երիտասարդական պուրակում, որտեղ էլ համերգ էր կայացել: Քայլերթին մասնակցել էին Ռումինիայի քրիստոնեական ավելի քան 15 կազմակերպություններ և միություններ, ուսանողներ, հոգևորականներ, ընտանիքներ: