Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել, որի ժամանակ քննարկվել էր Սիրիա վերադառնալ ցանկացող հայ փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկումներին մասնակցել էին Սիրիայի Բերիայի թեմի արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, Ազգային կենտրոնական վարչության և Բերիայի թեմի վարչության ներկայացուցիչները: Քննարկվել էր այն սիրիահայերին օգնություն տրամադրելու ծրագիրը, ովքեր ապաստանել են Լիբանանում, սակայն ցանկանում են վերադառնալ հայրենիք, ինչպես նաև Սիրիայի հայկական համայնքին: Սիրիայի հայկական համայնքը վերականգնման խիստ կարիք ունի: Հաշվի են առնվելու տնտեսական, սոցիալական, բժշկական, կրթական կարիքները: Հանդիպման ժամանակ նշվել էր, որ սիրիահայ համայնքին ցուցադրվող օգնության համար անհրաժեշտ է ուժերի համախմբում: Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի սկզբից Կիլիկիայի կաթողիկոսությունը հայկական սփյուռքի աջակցությամբ օգնում է Սիրիայի հայությանը: Հումանիտար օգնություն է ցուցաբերվում և Լիբանանում ապաստանած հայերին և Սիրիայի համայնքին: