Հարավային Արաբիայում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու տեղապահ առաջնորդ, եպիսկոպոս Պոլ Հինդերը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրը թե <<Իսլամական պետություն>>խմբավորման գրոհայինները մարտի 25-ին` Ավագ ուրբաթ օրը խաչել են քահանա Թոմ Աժանալիլին: Քահանայի խաչելության լուրը հասատատել էր Վիենայի արքեպիսկոպոս, կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը Հարության տոնի պատարագի ժամանակ: Եպիսկոպոս Պոլ Հինդերը նշել է, որ ամենայն հավանականությամբ կարդինալ Շոնբորնը ապատեղեկատվություն է ստացել Հնդկաստանից` քահանայի հայրենիքից: Կաթոլիկ եպիսկոպոսի խոսքով << լուրջ հիմքեր կան մտածելու, որ հայր Թոմասը ողջ է և գտնվում է իսլամիստների ձեռքում: Հույսեր կան, որ նրան կազատագրեն>>: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ջանքեր են գործադրվում գերևարված հոգևորականին ազատելու համար: