Ամերիկյան Ջորջիա նահանգի նահանգապետ Նաթան Դիլը մերժել է կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի կրոնական կազմակերպություններին թույլ էր տրվում հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: Հանրապետական նահանգապետ Դիլը հայտարարել էր.<< Կարծում եմ մեր նահանգի կրոնական համայնքին պաշտպանելու համար պետք չէ որևէ մեկի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել, ուստի արգելել եմ այդ օրինագիծը>>: Նշենք, որ Ջորջիա նահանգի պահպանողական քրիստոնեական կազմակերպությունները կոչ էին արել հաստատել օրենքի նախագիծը, որը կպաշտպաներ այն հոգևորականներին, ովքեր հրաժարվում են պսակադրել միասեռ զույգերին, ինչպես նաև եկեղեցիներին և կրոնական կազմակերպություններին, որոնք չեն ցանկանում ծառայություն մատուցել համասեռամոլներին, քանի որ դա հակասում է նրանց կրոնական սկզբունքներին: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն օրենքի նախագծին դեմ էին դուրս եկել խոշոր կորպորացիաները, որոնց ճնշման ներքո էլ մերժվեց այդ օրենքը: