<<Իսլամական պետություն>> խմբավորման հաքերները կոտրել են Ավստրալիայի Սիրիա-կաթոլիկ եկեղեցու պաշտոնական կայքը, տեղադրել մահապատիժների ցնցող տեսանյութեր և սպառնալիքներ: Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով իսլամիստները ընտրել են հենց իրենց կայքը, քանի որ այդ եկեղեցու անդամները հիմնականում Իրաքից և Սիրիայից են,բացի դա ակտիվորեն օգնում են և ապաստան տրամադրում փախստականներին: Հաքերները կայքում սև ֆոնի վրա գրություն էին տեղադրել այն մասին,ր <<Իսլամական պետությունը>> պատերազմելու է <<անհավատների>> դեմ, գրավելու է Հռոմը, իսկ Ռուսաստանին դարձնելու է խալիֆայության նահանգ: