<<Aina>> գործակալության համաձայն` <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները ազատել են այս տարվա օգոստոսին Սիրիայի Էլ Կարյաթեին քաղաքից առևանգված 250 ասորի քրիստոնյաներից 50 -ին: Ազատված քրիստոնյաները բարեհաջող հասել են հարազատ բնակավայրերը: Ավելի վաղ` հոկտեմբերի 4-ին ազատ էին արձակել 15ասորի քրիստոնյաների այն բանից հետո, երբ նրանց համար փրկագին էին վճարել: Ահաբեկիչների մոտ են մնում դեռևս 185 ասորիներ: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին իսկամիստները մահապատժի էին ենթարկել երեք ասորի քրիստոնյաների և մահապատժի տեսաերիզը տարածել համացանցում: Նրանք սպառնացել էին սպանել բոլոր գերի ասորիներին, եթե նրանցից յուրաքանչյուրի համար չվճարեն 50 հազար դոլար փրկագին: