<< Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները հերթական վայրագությունն են կատարել: Հիմնահատակ կործանել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Վանքը կառուցվել էր 590 թվականին և այդ ժամանակից ի վեր համարվում էր և ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաների համար ուխտատեղի: << Ցավոք սրտի այդ վայրերում տեղի է ունենում մշակութային, պատմական, կրոնական և հոգևոր մեծագույն արժեքների սիստեմատիկ ոչնչացում >>-հայտարարել էր Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին: Իսկ Մոսուլում երկար տարիներ ծառայած կաթոլիկ քահանա Թաբիթ Հաբիբը ասել էր.<<Քրիստոնեության սրբավայրերը, պատմությունը բարբարոսաբար կործանում են: Իսլամիստ գրոհայինները փորձում են այդ կերպ քրիստոնյաներին դուրս մղել Իրաքից և ոչնչացնել անգամ քրիստոնյաների հիշատակը այս վայրերում>>: