Իրանում բանտից ժամկետից շուտ ազատ է արձակվել բողոքական հովիվ Ֆարշիդ Ֆաթհին: 2012 թվականին Իրանի հեղափոխական դատարանը հովվին դատապարտել էր 6 տարվա բանտարկության: Իրանի անվտանգության ծառայությունը Ֆարշիդ Ֆաթհիին 60 այլ քրիստոնյաների հետ միասին ձերբակալել էր 2010թվականի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: Նրանց մեղադրել էին դավանափոխության, քրիստոնեության անօրինական քարոզչության և օտարերկրյա կազմակերպությունների հետ ունեցած կապերի համար: Թեհրանի նահանգապետը ձերբակալված քրիստոնյաներին ծայրահեղականներ էր անվանել: Հովվի ազատ արձակման առիթով պարսկալեզու <<Chritian news>> գործակալությունը գրել էր.<<Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աղոթել են հովվի համար: Խնդրում ենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում շարունակել աղոթքները Ֆարշիդ Ֆաթհիի և նրա ընտանիքի պաշտպանության համար>>: Տեղեկացնենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը այս տարվա գարնանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղարկած նամակում խնդրել էր Ֆարշիդ Ֆաթհիին ազատ արձակել: Ռուս Պատրիարքի խնդրանքից հետո հովվին պաշտոնապես տեղեկացրել էին այն մասին, որ նա ազատ կարձակվի 2015 թվականի դեկտեմբերին՝ բանտարկության ժամկետը լրանալուց 2 տարի շուտ: