Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրեաներին շնորհավորել է Նոր տարվա`Ռոշ Աշանի կապակցությամբ: Twitter-ի իր էջում հրապարակած շնորհավորական խոսքում Իրանի նախագահը հրեաներին մաղթել է խաղաղություն: <<Թող մեր ընդհանուր արմատները վերջապես հանգեցնեն փոխադարձ խորը հարգանքի, խաղաղության և փոխըմբռնման: Քաղցր Նոր տարի>>-գրել է Հասան Ռոուհանին: Սա կարելի է ասել զարմանալի է, Իսրայելի և Իրանի միջև մշտապես մեղմ ասած լարված հարաբերությունների համապատկերում: Ռոուհանիի նախորդները բացահայտորեն սպառնում էին Իսրայելին ոչնչացմամբ, իսկ շատ իրանցի քաղաքական գործիչներ Իսրայելին համարում են Իրանի թիվ մեկ թշնամին: Ներկայումս իրավիճակը նաև լարվել է վերջերս Իրանի և <<մեծ վեցյակի>> միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության հետևանքով: Չնայած պաշտոնական Թեհրանը հավատացնում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի, Իսրայելը շարունակում է խիստ մտահոգվել, որ Իրանը միջուկային զենք կստեղծի, իսկ այդ դեպքում առաջին զոհը կդառնա հենց Իսրայելը : Իսրայելյան լրատվամիջոցների համաձայն` մնում է հուսալ, որ Իրանի նախագահի մաղթանքները անկեղծ են: