CBN –ի համաձայն `Սաիդ Աբեդինիի բանտից ազատվելուց հետո Իրանում հալածվող քրիստոնյաներին աջակցող <<Elam Ministries>> կազմակերպության տնօրեն Դևիդ Յեհնազարը հայտարարել է, որ Իրանի բանտերում գտնվում են առնվազն 92 քրիստոնյաներ: Յեհնազարը կոչ է արել չմոռանալ այդ բանտարկյալների մասին և աղոթել նրանց համար: Նրանց թվում է իսլամից քրիստոնեության անցած Մարիամ Նագաշ Զարգարան, ում ձերբակալ են 2013թվականին և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Բանտարկությունից առաջ Մարիամ Զարգարան սրտի վիրահատություն էր տարել և բժշկական օգնության կարիք ունի: <<Elam Ministries>>-ի տվյալներով ներկայումս այդ կինը ծանր հիվանդ է և միայն վերջերս է բանտի ղեկավարությունը թույլատրել բժշկական օգնություն ցույց տալ նրան: