Հունաստանի խորհրդարանը հաստատել է օրենքի նախագիծը, որը համասեռամոլ զույգերին թույլատրում է քաղաքացիական ամուսնություններ կնքել: Քվեարկությանը ներկա 249 պատգամավորներից կողմ էր քվերակել 193-ը, իսկ դեմ` 56-ը: << Սա կարևոր իրադարձություն է մարդու իրավունքների ոլորտում>>-հայտարարել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ընդունված օրենքը թույլ է տալիս կարգավորել միասեռ զույգերի ժառանգության և գույքի հետ կապված հարցերը, սակայն օրենքում չի շոշափվում նման զույգերի կողմից երեխաների որդեգրման հարցը: Նշենք, որ Հունաստանում միասեռ կապերը օրինականացնելու հարցի շուրջ զարգացումները շատ դանդաղ էին ընթանում, որի պատճառներից մեկը Հույն ոiղղափառ եկեղեցու դիմադրությունն էր :