Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Մոսկվայի կենտրոնական Մանեժնի հրապարակում դնելու են հսկայական կարկանդակ, որը ունենալու է 3 մետր տրամագիծ և կշռելու է ավելի քան 100 կիլոգրամ: Կարկանդակը թխելու է Կրասնոգորսկի հացի կոմբինատը: Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Կարկանդակի լցոնը պատրաստված է լինելու խնձորից, բալից, թթվասերից և շաքարավազից: Թխվածքը զարդարելու են << Շնորհավոր Սուրբ Ծնունդ>> բառերով: Հունվարին 7-ին այդ կարկանդակից կարող են համտեսել բոլոր ցանկացողները: