Հռոմում ավարտվել է քրիստոնյաների հալածանքներին նվիրված լայնամասշտաբ կոնֆերանսը, որը հովանավորել էին Նոտր Դամի համալսարանի մարդու և քաղաքացիական իրավունքների կենտրոնը` Ջորջթաունի կրոնական ազատության կենտրոնի հետ համատեղ: Կոնֆերանսին մասնակցեցին և ելույթ ունեցան Արևելյան կաթոլիկ եկեղեցիների երկու պատրիարքներ, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում հալածանքների ենթարկված քրիստոնյաներ: << Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին մոռացել են, նրանց թողել և նույնիսկ դավաճանել են Արևմուտքի երկրները: Ամբողջ Մերձավոր Արևելքը մղձավանջի մեջ է, թվում է դրան վերջ չկա և դա վտանգում է քրիստոնեության գոյությունը այդ տարածաշրջանում, որը համարվում է մեր հավատքի օրրանը>>-ասել էր Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: Հարվարդի համալսարանի ներկայացուցիչ Մերի Էնն Գլենդոնը հայտարարել էր.<<Այստեղ հնչած ելույթներում ամենացավալին այն է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հիասթափված են դեմոկրատական համարվող արևմտյան երկրների լռությունից, որոնք կարող են շատ ավելին անել հալածանքները դադարեցնելու և մարդկանց օգնելու համար>>: Իսկ ելույթ ունեցողներից մեկն էլ նշել էր.<<Այդ լռությունը և անտարբերությունը սարսափելի է: Տպավորություն է ստեղծվում, որ եվրոպական երկրները hանցակից են այդ բարբարոսություններին>>: