Vashington Post թերթի տեղեկացմամբ` Հռոմի Պապը Քենիայում քրիստոնյա և մուսուլման համայնքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ծայրահեղականների հարձակումների պայմաններում անհրաժեշտ է երկխոսությունը և դրան այլընտրանք չկա: << Այժմ կարևոր է մեր ընդհանուր հավատը այն բանի հանդեպ, որ Աստված խաղաղության Աստված է>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նա նշել էր, որ կրոնը չպետք է օգտագործել բռնությունները արդարացնելու համար: Պապը մտահոգություն էր հայտնել, որ կրոնի անվան տակ հատկապես երիտասարդներին են արմատական դարձնում` տարաձայնություններ և վախ սփռելու համար: Նույն օրը Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Նշենք, որ Քենիայում գործում է <<Ալ Քաիդայի>> հետ կապված <<Աշ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը, որի իրականացրած ահաբեկչություններին զոհ են գնում բազմաթիվ խաղաղ բնակիչներ: