Սպիտակ Տունը չի մեկնաբանելու վեճը, որ ծագել է Հռոմի Պապի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Տրամպի միջև: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Հայտնի է դարձել, որ Մեքսիկա կատարած այցից հետո տուն վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապը քննադատել էր Մեքսիկայի հետ սահմանում պատ կառուցելու վերաբերյալ Տրամպի պահանջը: <<Այն մարդը, ով մտածում է միայն պատերի կառուցման մասին, այլ ոչ թե կամուրջների, քրիստոնյա չի կարող համարվել>>-ասել էր Պապը: Ի պատասխան Ֆրանցիսկ I-ի քննադատության, Դոնալդ Տրամպը ասել էր.<<Տհաճ է, երբ կրոնական առաջնորդը կասկածի է ենթարկում մարդու հավատքը>>:Սակայն իր այս հայտարարությունից մի քանի ժամ հետո Տրամպը նշել էր , որ շատ է հարգում Պապին և պատրաստ է հանդիպել նրա հետ` քննարկելու առկա տարաձայնությունները: Ի դեպ Վաշինգտոնում կայացած ավանդական ազգային աղոթք –նախաճաշի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսելով քաղաքական գերակայությունների վերաբերյալ քրիստոնյաների տեսակետի մասին ասել էր.<<Մենք հնարավորություն ենք ունեցել նշել, որ այդ արժեքները և գերակայությունները պարոն Տրամպը չի կիսում >>: