Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ցավակցություն է հայտնել ռուսական ուղևորատար ինքնաթիռի աղետի առիթով: Նա խորը վշտով է ընդունել այդ լուրը: Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի անունից Ռուսաստանի նախագահին ցավակցական հեռագիր է ուղարկել Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը: Հեռագրում Պապը ցավակցել է Ռուսաստանի նախագահին և ժողովրդին: Ֆրանցիսկ I-ը հայտնել է, որ աղոթում է զոհվածների համար և բոլոր նրանց համար, ովքեր սգում են զոհերի մահը: