Հրատարակվել է Ջոյս Մայերի նոր`<<Overload>> գիրքը, որում հեղինակը պատմում է, թե ինչպես կարելի է չկենտրոնանալ սթրեսների վրա, ինչպես խաղաղվել և ազատվել սթրեսների ճնշումից: Ջոյս Մայերի ծառայության պաշտոնական կայքում ասված է.<<Այս գրքում հեղինակը կիսվում է պրակտիկ, արդյունավետ խորհուրդներով և աստվածաշնչյան իմաստությամբ, թե ինչպես կառավարել սթրեսները, որոնք առաջանում են աշխատանքի, ընտանեկան խնդիրների, կոնֆլիկտային հարաբերություններ և այլ պատճառների արդյունքում: Ոչ ոք ապահովագրված չի սթրեսից: Սակայն ուսումնասիրելով աստվածաշնչյան գաղափարները և ապավինելով Աստծո զորությանը կարող եք հաղթահարել սթրեսները, կարող եք ձեր կյանք վերադարձնել խաղաղությունը և ուրախությունը, որոնք ձեզ համար նախատեսել է Աստված>>: Նշենք, որ Ջոյս Մայերը 80 գրքերի հեղինակ է, որոնք թսրգմանվել են ավելի քան 80 լեզուներով: Նրա գրքերից 12 միլիոնը անվճար բաժանել են ամբողջ աշխարհում: