Հրանոթային արկը հարվածել էր Սիրիայի Հալեպ քաղաքի կաթոլիկ տաճարին երեկոյան պատարագի ժամանակ: Բարեբախտաբար զոհեր չկան: Կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենի վկայությամբ արկի հարվածի ժամանակ սուրբ Ֆրանցիսկի տաճարում գտնվում էին ավելի քան 400 հավատացյալներ: Արկը հարվածել էր տաճարի գմբեթին և պայթել էր դրսում: <<Եթե արկը պայթեր տաճարի ներսում, ապա շատ մարդ կզոհվեր: Բարեբախտաբար արկը պայթել էր դրսում: Մենք շնորհակալ ենք Աստծուն: Քարերի բեկորներից 7 մարդ ստացել են թեթևակի քերծվածքներ: Վնասվել է տաճարի տանիքը: Իմանալով այս մասին բազմաթիվ հավատացյալներ եկան եկեղեցի և օգնեցին կարգի բերելու տաճարը: Մենք նորից կարող ենք արարողություններ անցկացնել տաճարում>>-պատմել էր եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենը: