Հորդանանի թագավոր Աբդալա II-ը որոշել է ամբողջովին ֆինանսավորել Երուսաղեմի <<Տիրոջ գերեզման>> տաճարում գտնվող մատուռի վերանորոգման աշխատանքները: Այս մասին Հորդանանի արքայական տունը տեղեկացրել է Երուսաղեմի ուղղափառ Պատրիարք Թեոփիլոս III-ին: Պատրիարքը բարձր է գնահատել թագավորի որոշումը` նշելով որ Աբդալա II-ը մշտապես եղել է քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի հավատարիմ պաշտպանը: Պատրիարք Թեոփիլոս III-ը Աբդալա թագավորին շնորհակալություն է հայտնել Հորդանանում քրիստոնեության ներկայությունը պահպանելու գործում ունեցած մեծ դերի համար: <<Դուք քրիստոնյաների և մուսուլմանների միջև սիրո և եղբայրության սերմեր եք ցանել, որի պտուղները մենք ներկայումս տեսնում ենք>>-ասել էր Պատրիարքը: Նշենք, որ մատուռի վերանորոգման աշխատանքները սկսվելու են մայիսի 1-ից հետո, երբ ուղղափառ քրիստոնյաները կնշեն Սուրբ Հարության տոնը: