Հնդկաստանի Ջարհանդ նահանգի Խուտուտագ գյուղում հինդուիստները հարձակվել են քրիստոնյաների վրա աղոթքի ժամանակ: Morning Star News-ի համաձայն <<Anugrah Church>> քրիստոնեական համայնքի մոտ 30 անդամներ հավաքվել էին քրիստոնյաներից մեկի տանը ավանդական աղոթքի համար, երբ զենքերով, բահերով և կացիններով զինված 15 հինդու արմատականներ ներխուժել էին տուն և պահանջել, որ քրիստոնյաները հինդուիզմ ընդունեն: Երբ վերջիններս հրաժարվել էին, ապա հարձակվողները լուրջ վնասվածքներ էին հասցրել քրիստոնյաներին: Արդյունքում 6 քրիստոնյաների հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրանք երկար ժամանակ բուժվել էին: << Այս տարվա ապրիլից ստիպված ենք ընտրություն կատարել մեր քրիստոնեական հավատքի և կյանքի միջև: Մեզ անընդհատ սպառնում են արտաքսել գյուղից, եթե չհրաժարվենք Հիսուսից>>- ասել էր հովիվ Սարվաջիտա Բհատին: Ի դեպ գյուղի քրիստոնյաներին արգելել են օգտվել կենտրոնական ճանապարհից և ջուր վերցնել գլխավոր պոմպից: