Հնդկաստանի հյուսիսային Ռամդար քաղաքում ավելի քան 200 հինդու արմատականները ներխուժել էին 26-ամյա քրիստոնյա Ավադեշ Սավիտի տունը: Նրան կեղծ մեղադրանք էին ներկայացրել երեք հինդուների քրիստոնեության դարձնելու համար, որից հետո քրիստոնյա երիտասարդին դուրս էին բերել տանից, տարել հարևան Օրայ քաղաքը և հրապարակայնորեն նվաստացրել: Սափրել էին Սավիտի գլուխը, նստեցրել էշի վրա և ծաղր ու ծանակի ենթարկելով պտտեցրել ամբողջ քաղաքում: Տեղի <<Mercy Ciniraj>> ծառայության ղեկավար Պոլ Սինիրաջը հայտարարել է, որ Ավադեշ Սավիտի հասցեին բոլոր մեղադրանքները կեղծ են, իսկ Սավիտը դիմել է ոստիկանությանը: Նրա խոսքով ոստիկանները գրանցել են դիմումը, սակայն դեռ ոչ մի քայլ չեն ձեռնարկել: