Ընթացիկ տարվա հուլիսին Hillsong եկեղեցին կազմակերպելու է ընդարձակ կոնֆերանս` նվիրված եկեղեցու ծառայության 30-ամյակին: Կոնֆերանսներ են անցկացվելու Սիդնեյում, Լոնդոնում, Նյու Յորքում: <<30 տարի առաջ մենք սկսեցինք անցկացնել փառաբանության փոքր հավաքույթ, որը հետագայում դարձավ Ավստրալիայի խոշորագույն եկեղեցիներից մեկը: 30 տարիների ընթացքում տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ Աստծուն գտնում, փրկվում: Այս հոբելյանը վերաբերում է եկեղեցու յուրաքանչյուր անդամի և մենք աղոթում ենք, որպեսզի բոլորն էլ կարողանան ներկա գտնվել և կիսել մեր ուրախությունը>>-ասել էր եկեղեցու հովիվ Բոբի Հյուստոնը: Նշենք, որ կոնֆերանսներում ելույթ են ունենալու միջազգային հեղինակություն ունեցող քարոզիչներ` Լուի Գիգլիոն, Թի Դի Ջեքսը, Ջոյս Մայերը և այլոք: