Christiantoday.com-ի տեղեկացմամբ` Հայիթիի մայրաքաղաքում հրազենի կրակոցով սպանել են քրիստոնյա միսիոներ, 55-ամյա Ռոբերտա Էդվարդսին:Նա SonLight մանկատան տնօրենն էր, աշխատում էր անօթևան և որբ երեխաների հետ: Ականատեսների վկայությամբ Ռոբերտա Էդվարդսի ավտոմեքենայի ճանապարհը փակել էր մեկ այլ մեքենա, որից դուրս է գալիս զինված մի տղամարդ և կրակում կնոջ ուղղությամբ: Ռոբերտան հենց ավտոմեքենայում մահացել է: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, սակայն դեռևս չի հաջողվել պարզել հանցագործին և սպանության շարժառիթները: Ռոբերտա Էդվարդսը ամերիկյան Թեննեսի նահանգի << Հիսուսի եկեղեցու>> միսիոներն էր: Նա խնամում էր 20 որբ երեխաների, ղեկավարում ճաշարանի աշխատանքը, որտեղ ամեն օր կերակրում են 160 երեխաների, ինչպես նաև զոհաբերություններ էր հավաքում այդ երեխաների դպրոցական ուսման վարձը վճարելու համար: