1. Մի օր գյուղի բնակիչները որոշում են աղոթել, որպեսզի անձրև տեղա: Որոշված օրը, երբ բոլորը հավաքվում են աղոթելու, միայն մեկն է իր հետ անձրևանոց վերցրած լինում:
Սա հավատքն է:
2. Երբ հայրը ձեռքերի մեջ է վերցնում իր փոքրիկին և վեր բարձրացնելով պահում նրան օդում, երեխան ծիծաղում է, որովհետև գիտի, որ հայրը երբեք թույլ չի տա իրեն ընկնել:
Սա վստահությունն է:
3. Ամեն օր, երբ պառկում եք քնելու, ոչ մի երաշխիք չունեք, որ հաջորդ օրն արթնանալու եք, բայց, միևնույն է, դուք միացնում եք զարթուցիչը:
Սա հույսն է:
Աղբյուր՝ Crossnews.am