Ռուսական որոշ լրատվամիջոցների համաձայն`վերջին շաբաթներին մեծ թվով օտարերկրացի գրոհայիններ են հեռացել <<Իսլամական պետություն>>խմբավորման շարքերից: Որոշ գրոհայիններ խմբավորումից բարեհաջող հեռանալու համար ստիպված են եղել վճարել 9-20 հազար ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացրել են Թուրքիայում խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրները: Իսկ Թուրքիայի տաջիկ համայնքից հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հարյուրավոր տաջիկ գրոհայիններ են փախել << Իսլամական պետության>> ջոկատներից: Նրանց մի մասը միացել է իսլամական այլ խմբավորումների, իսկ մյուս մասը անցել է Թուրքիա: Այդ աղբյուրների համաձայն գրոհայինները հեռանում են <<Իսլամական պետությունից>>, որովհետև հիասթափվել են այն ամենից, ինչ կատարվում է խմբավորման ներսում: