Բրիտանական <<Daily Mail>> թերթի համաձայն` Գերմանիայում մուսուլման գաղթականները քրիստոնեություն են ընդունում` հույս ունենալով փախստականի կարգավիճակ ստանալ: Նման քայլի են դիմում մասնավորապես Իրանից և Աֆղանստանից գաղթած մուսուլմանները : Հայտնի է դարձել, որ այդ երկրներից եկած հարյուրավոր մուսուլմաններ մկրտվել են Բեռլինի <<Սուրբ Երրորդություն>> ավետարանական եկեղեցում: Այդ մարդկանցից ոմանք իրենց անունը չեն հայտնում`վախենալով որ հայրենիքում հալածանքներ կսկսվեն իրենց հարազատների նկատմամբ: Թերթի տվյալներով միայն անցյալ շաբաթ Գերմանիա են եկել մոտ 20 հազար փախստականներ: Մինչև տարվա վերջ գաղթականների թիվը կարող է հասնել 800 հազարի: Ներկայումս Գերմանիայում բնակվում են 4 միլիոն մուսուլմաններ: