Բեռլինում կայացել է հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային կոնֆրենաս, որում ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հայտարարել է, որ Գերմանիայում տեղ չկա հակահրեականության, ինչպես նաև քսենոֆոբիայի ցանկացած այլ դրսևորումների համար: Կանցլերը շեշտել էր, որ դա պետք է գիտակցեն երկրի բոլոր քաղաքացիները` այդ թվում նաև նորեկները: Կոնֆերանսի ժամանակ քննարկել էին նաև Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի արտահայտած մտահոգությունը, որ Մերձավոր Արևելքից եկող գաղթականները կարող են իրենց հետ բերել հրեաների նկատմամբ թշնամական մտածելակերպը: Անգելա Մերկելը այս մտահոգությունը անվանել էր միանգամայն հիմնավորված և հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը կանխարգելի կրոնական ազատությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձեր: Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 100 պատգամավոր 40երկրներից: Միջոցառումը անցկացվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության(ԵԱՀԿ) հովանու ներքո: Ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան: