Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ քայլեր են կատարվում երկրում դադարեցնելու արմատական մուսուլմանների գործունեությունը: <<Ֆրանս 2>> հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է այն մզկիթների փակմանը, որոնցում ատելության կոչեր են հնչում: <<Ատելություն քարոզողների դեմ պայքարը ավելի է խստացվելու և մեր կողմից իրականացվող գործողությունները ավելի արագ և արդյունավետ կլինեն>>-հայտարարել էր նախարարը: Նրա խոսքով ներկայումս Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է միջկրոնական ատելություն քարոզող 34 անձանց երկրից վտարելու հարցը:Անդրադառնալով Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների հնարավորությանը, Բերնար Կազնևը հայտարարել էր, որ նման վտանգը դեռևս պահպանվում է: