<<Newsmax Prime>> ծրագրի  ժամանակ ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը հայտարարել էր. <<Այն ինչ որ Ռուսաստանը անում է Սիրիայում  կարող է փրկել  քրիստոնյաների կյանքը Մերձավոր Արևելքում: Դուք պետք է հասկանաք, որ  Սիրիայի կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ   միշտ պաշտպանել է քրիստոնյաներին: Եթե  Սիրիայի կառավարությունը տապալվի, ապա կսկսվի քրիստոնյաների արյունահեղ սպանդը: Կսպանեն տասնյակ հազարավոր քրիստոնյաների, հարյուր հազարավոր փախստականներ կլցվեն Եվրոպա: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը իր ներկայությամբ կարող է փրկել քրիստոնյաներին>>: Ֆ. Գրեհեմը անդրադարձել էր նաև ԱՄՆ-ի  կառավարության քաղաքականությանը: Նրա կարծիքով  Օբամայի վարչակազմի սխալների պատճառը գերակայությունների փոփոխությունն է: <<Օբաման ավելի շատ  հետաքրքրված է  հակաքրիստոնեական քաղաքականություն վարելով և ձգտում է միասեռ ամուսնությունները, համասեռամոլների խնդիրները  պարտադրել ամբողջ աշխարհին>>-հայտարարել էր Գրեհեմը և հավելել.<< Ես այստեղ դեմ չեմ հանդես գալիս համասեռամոլներին, նրանք իհարկե իրավունքներ ունեն, սակայն ներկայիս կառավարությանը    ավելի շատ հետաքրքրում է սեռական փոքրամասնության խնդիրները, քան այլ հարցեր>>: